Գլխավոր Լրահոս

Ղազախստանի ԱԳ նախարարի ձերբակալման մասին լուրը հերքվել է

Ղազախստանի ԱԳ նախարարի ձերբակալման մասին լուրը հերքվել է

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում սեպտեմբերի 4-ին տարածվել է տեղեկություն Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի ձերբակալության մասին: 

«Չինաստանից վերադառնալուց մեկ օր անց ձերբակալվել են Ղազախստանի ԱԳ նախարարն ու բարձրաստիճան պաշտոնյաներ»,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով ղազախական լրատվամիջոցներին։   

Ղազախական orda.kz կայքն իսկապես հայտնել էր ԱԳ նախարարի ձերբակալման մասին, սակայն Ղազախստանի պետական մարմինները հերքել են այս տեղեկությունը։

Ի՞նչ էր գրել ղազախական կայքը

orda.kz-ն գրել էր, թե ԱԳ նախարարը ձերբակալվել է Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց մեկ օր անց՝ իր տանը։ Նույն աղբյուրը պնդել էր նաև, իբր ձերբակալվել են նաև ղազախ գործարար Հաջի Հաջիևը և Ազգային անվտանգության կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ավելի ուշ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այս  տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Կոմիտեն նաև հիշեցրել է, որ կեղծ տեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։

Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը նույնպես հայտարարել է, որ նախարարի ձերբակալման մասին տեղեկությունները սխալ են:

«Արտաքին գործերի նախարարի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք սա համարում ենք լրագրողական էթիկայի և գործող օրենսդրության խախտում», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Այպիսով, Ղազախստանի պետական մարմինները հերքում են ԱԳ նախարարի՝ ձերբակալման մասին լուրերը։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում