Գլխավոր Լրահոս

Լեհաստանի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրում ռուսական ԱԹՍ-ների ներխուժման պատճառով

Լեհաստանի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրում ռուսական ԱԹՍ-ների ներխուժման պատճառով

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ կառավարության արտակարգ նիստ է հրավիրում՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հարձակման ընթացքում Լեհաստանի օդային տարածքի բազմակի խախտումների պատճառով։ 

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ռուսական հարվածների ընթացքում անօդաչուները բազմիցս խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ «Զինատեսակներ են կիրառվել, իրականացվում են գործողություններ՝ խոցված թիրախները հայտնաբերելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները մոբիլիզացվել են օդային տարածքի անվտանգության ապահովման համար, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանությունն ու ռադարային հետախուզական համակարգերը բերվել են բարձրագույն պատրաստվածության։

Լեհաստանի ոստիկանության տվյալներով՝ Բելառուսի սահմանի մոտ գտնվող Չոսնուվկա գյուղի դաշտում հայտնաբերվել է խոցված անօդաչու։ Զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։

Անվտանգության միջոցառումների շրջանակում ժամանակավորապես փակվել էին Վարշավայի գլխավոր՝ Շոպենի օդանավակայանը, ինչպես նաև Ռժեշովի, Մոդլինի և Լյուբլինի օդանավակայանները։

Լեհաստանը նաև հայտարարել է, որ նախատեսում է հինգշաբթի կեսգիշերից փակել Բելառուսի հետ սահմանը՝ Ռուսաստանի ու Բելառուսի համատեղ մեկնարկող «Արևմուտք-2025» լայնածավալ զորավարժությունների ֆոնին։ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կիերվինսկին հայտարարել է, որ սահմանը կվերաբացվի միայն այն դեպքում, երբ կառավարությունը վստահ լինի, որ այլևս սպառնալիք չկա Լեհաստանի քաղաքացիների անվտանգության համար։

Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, բողոք է ներկայացրել Լեհաստանի դեսպանատանը՝ սահմանը փակելու որոշման պատճառով՝ այն անվանելով «աշխարհագրական դիրքի չարաշահում»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում