Գլխավոր Լրահոս

ՕՊԵԿ-ը բարձրացրել է «սև ոսկու» գլոբալ պահանջարկի կանխատեսումը

ՕՊԵԿ-ը բարձրացրել է «սև ոսկու» գլոբալ պահանջարկի կանխատեսումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, բարձրացրել է 2013թ. նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը՝ մինչև 89,7 մլն բարել/օր։ Այն 80 հազ. բարել/օր-ով գերազանցում է կազմակերպության նախորդ գնահատականը։

Նավթի օրական պահանջարկի աճը կկազմի 800 հազ. բարել: ՕՊԵԿ-ի անդամ երկրներում նավթի պահանջարկը 2013թ. կհասնի 29,8 մլն բարել/օր-ի, որը 100 հազ. բարել/օր-ով ավելի է նախորդ գնահատումից։

Կազմակերպության անդամ երկրների մատակարարումները կաճեն 0,9 մլն բարել/օր-ով: Ընդ որում՝ աճի հիմնական մասը կապահովեն Կանադան, ԱՄՆ-ը, Սուդանը, Հարավային Սուդանը, Բրազիլիան, Ավստրալիան և Ղազախստանը։ Միաժամանակ՝ կնվազեն մատակարարումները Մեքսիկայից, Մեծ Բրիտանիայից և Սիրիայից։

ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ 2013թ. գլոբալ տնտեսական աճը կկազմի 3%. ցուցանիշն անփոփոխ է նախորդ կանխատեսման համեմատ։ ԱՄՆ տնտեսությունը կաճի 1,8%-ով, Ճապոնիայի տնտեսական աճը կկազմի 0,7%, եվրոգոտունը՝ 0,1%, Չինաստանինը՝ 8,1%, Հնդկաստանինը՝ 6,1%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում