Գլխավոր Լրահոս

Թուրքիան նախիջևանցի տաքսիստներին թույլ չի տալիս մտնել Իգդիր

Թուրքիան նախիջևանցի տաքսիստներին թույլ չի տալիս մտնել Իգդիր

Այթան Ֆարհադովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Ադրբեջանական Gundelik Nakhchivan սոցիալական լրատվական էջը հայտնում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին արգելք են սահմանել Նախիջևանից եկող տաքսիստների համար։

Նշվում է, որ կանոնները խախտող վարորդներին տուգանում են, իսկ նրանց մեքենաները 15 օրով տեղափոխում տուգանային հրապարակ։ Վարորդները պատմել են, որ մաքսակետն անցնելուց հետո ոստիկանները կանգնեցնում են և ստուգում 20 կիլոմետրանոց վերահսկողության գոտում։ Ըստ նույն էջի՝ թուրք սահմանապահները վարորդներին տարբերում են մյուսներից՝ խնդրելով ուղևորների անուններն ու ազգանունները։

«Ովքեր քննությունը չեն անցնում, տուգանվում են, իսկ մեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանման տարածք»,– փոխանցում է Gundelik Nakhchivan-ը։

Տաքսիստ Գունդուզ Մամեդովը պատմել է, որ մի քանի օր առաջ իրեն նույնպես տուգանել են։ «Տարիներ շարունակ մեր ապրուստը վաստակում էինք Թուրքիա ուղևորափոխադրում իրականացնելով։ Վերջերս մեզ թույլատրվում էր այնտեղ գնալ միայն յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Հիմա թուրքական կողմը լիովին զրկել է մեզ ապրուստի միջոցից»։

Նրա խոսքով՝ այս քայլը արվել է Իգդիր–Դիլուջու անցակետի գոտում աշխատող միկրոավտոբուսի վարորդների բողոքների հիման վրա։ «Ասում են՝ Նախիջևանի վարորդները պետք է ուղևորին հասցնեն մաքսակետ, իսկ այնտեղից թուրքական տաքսիները պետք է նրան տեղափոխեն Իգդիր»։

Մեկ այլ վարորդ՝ Նազիմ Մամեդովը, նույնպես բախվել է նույն խնդրին։ «Ավելի վաղ նման բան չէր եղել։ Մեզնից և նրանցից յուրաքանչյուրը կարող էր ուղևոր տեղափոխել Նախիջևան–Իգդիր–Նախիջևան երթուղով։ Հիմա ասում են՝ Նախիջևանի տաքսիստները չեն կարող ուղևորներին տանել Թուրքիա։ Պետք է նրանց մաքսակետ հասցնել և այնտեղից հանձնել թուրք տաքսիներին»։

Վարորդների խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայում նախիջևանցի տասնյակ տաքսիստներ են ձերբակալվել։ Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

Թուրքիայի և Նախիջևանի միջև գտնվող ցամաքային սահմանը Ադրբեջանի միակ բաց ցամաքային սահմանն է։ Բաքուն շարունակում է փակ պահել մյուս բոլոր սահմանները՝ պատճառաբանելով կորոնավիրուսային համավարակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում