Գլխավոր Լրահոս

«Ռոսնեֆտ»-ը և ExxonMobil-ը կհամագործակցեն Ալյասկայում

«Ռոսնեֆտ»-ը և ExxonMobil-ը կհամագործակցեն Ալյասկայում

Ռուսաստանի «Ռոսնեֆտ» նավթային պետական ընկերությունը և ամերիկյան ExxonMobil էներգետիկ կորպորացիան ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում Point Thomson նախագծին մասնակցության շուրջ համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին ասված է «Ռոսնեֆտ»-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Համաձայնագրերը ստորագրել են «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը և ExxonMobil-ի նախագահ Սթիվեն Գրինլին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը: Ըստ փաստաթղթերի՝ երկրաբանական-հանքախուզական աշխատանքներ կիրականացվեն  յոթ նոր հանքավայրերում՝ Չուկոտյան, Լապտերների և Կարսյան ծովերում:

Համաձայնագրով նախատեսվում է, որ 220-300 մլրդ խմ գազի և միլիոնավոր բարելների նավթի ու գազային կոնդենսանտի պաշարներ ունեցող հանքավայրերի շահագործման նախագծի 25% բաժնեմասը կպատկանի «Ռոսնեֆտ»-ին: Հաշվարկների համաձայն՝  Point Thomson հանքավայրին բաժին է ընկնում Ալյասկայի Հյուսիսային լանջերի գազի հետախուզված պաշարների 25%-ը: Բացի այդ ՝ ընդգրկվել է ռուսական արկտիկական շելֆի հետախուզվող տարածքի 600 հազ. քառ. կմ-ը:

Փոխըմբռնման հուշագիրը առավելապես վերաբերում է Ռուսաստանի Հեռավոր Արևելքում հեղուկացված գազի նախագծի իրականացման տնտեսական նպատակահարմարության գնահատմանը, այդ թվում՝ հեղուկացված գազի գործարանի հնարավոր կառուցումը:  

«Իրենց ծավալներով այս աննախադեպ համաձայնագրերի ստորագրմամբ «Ռոսնեֆտ»-ի և ExxonMobil-ի համագործակցությունը նոր փուլ է թևակոխում: Արկտիկայի՝ Ռուսաստանին պատկանող հատվածը, որտեղ նախատեսվում է երկրաբանական–հետախուզական աշխատանքների իրականցում, այնուհետ՝ յուրացում, ավելացել են շուրջ 6 անգամ», -ասել է  Սեչինը:

Երկու ընկերությունները ակտիվորեն համագործակցում են 2011թ. օգոստոսից և ռազմավարական գործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում իրականացվող նախագծերի շուրջ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում