Կատարի պետական ներդրումային հիմնադրամը հնարավոր է՝ $3-$3,5 մլրդ-ի ներդրումներ անի ռուսական «ՎՏԲ» ֆինանսական խմբում, հաղորդում է բրիտանական Daily Telegrapհ-ը: Գործարքը դեռևս նախնական փուլում է և ստորագրված չէ, սակայն, ըստ պարբերականի, այդ մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ, եթե այն չտապալվի: Հնարավոր գործարքի կազմակերպիչները ամերիկյան Goldman Sachs-ը և Citigroup-ն են:
Հունվարի վերջին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ «ՎՏԲ»-ն բանկցություններ է վարում պետական ներդրումային հիմնադրամների հետ և նպատակ ունի լրացուցիչ թողարկման արդյունքում առնվազն $3 մլրդ ներգրավել: Ըստ փոխվարչապետի՝ բանկի բաժնետոմսերի մասնավորեցման հերթական փուլի ընթացքում նախատեսվում է դրանք տեղաբաշխել արժեքով, որը չի զիջի 2011-ի տեղաբաշխման արժեքին:
Փետրվարի 13-ին «ՎՏԲ»-ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայոմ թանկցել են 5,4%-ով, Լոնդոնի բորսայում՝ 6%-ով: Փորձագետները դա պայմանավորում են Կատարի հետ հնարավոր համագործակցության մասին լուրերով:
Civilnet











