Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը

Ֆրանսիան ու ևս հինգ երկիր ճանաչել են Պաղեստինի անկախությունը

Ֆրանսիայի գլխավորությամբ վեց երկիր ճանաչել է Պաղեստին պետությունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած բարձր մակարդակի գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։

Ֆրանսիան, որը գագաթնաժողովն անցկացրել է Սաուդյան Արաբիայի հետ համատեղ, հայտարարել է Պաղեստինը պետություն ճանաչելու իր որոշման մասին։ Նույնպիսի հայտարարությամբ են հանդես եկել նաև Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Մոնակոն։

«Այսօր ես հայտարարում եմ՝ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինի պետությունը», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի, Կանադայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարները, որոնք Պաղեստինի ճանաչման մասին պաշտոնապես հայտարարել էին մեկ օր առաջ։

Այս հայտարարությամբ վերոնշյալ երկրները միանում են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից շուրջ 147-ին, որոնք, ըստ 2025 թվականի ապրիլի տվյալների, արդեն պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետականությունը։

Այսպիսով՝ միջազգային հանրության ավելի քան 80 տոկոսը ներկայումս ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս զարգացումը էլ ավելի մեծ դիվանագիտական ճնշում է ստեղծում Իսրայելի նկատմամբ, որը շարունակում է իր ցեղասպանական պատերազմը Գազայում՝ այնտեղ սպանելով ավելի քան 65,300 պաղեստինցու և վերածելով ամբողջ անկլավը ավերակների։

Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան Պաղեստինի պետականությունը ճանաչել էին դեռևս նախորդ տարի։ Բացի այդ, Մադրիդը պատժամիջոցներ էր սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Գազայում իր վարած պատերազմական հանցագործությունների համար։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գագաթնաժողովի ընթացքում նշել է․ «Երկու պետությունների լուծումն անհնար է, երբ այդ պետություններից մեկի բնակչությունը ցեղասպանության զոհ է դառնում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում