Գլխավոր Լրահոս

Եվրոպան ընդունեց Թոբինին

Եվրոպան ընդունեց Թոբինին

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ֆինանսական գործարքների հարկման նախագիծ. այն ենթադրում է 2014թ. հունվարի 1-ից եվրոգոտու առնվազն 11 երկրում ֆինանսական կազմակերպությունների կողմից կատարվող թրեյդինգային գործարքներ հարկում։ Չի բացառվում, որ գործարքները հարկվեն ամբողջ աշխարհում՝ թույլ չտալով ֆինանսիստներին խուսափել «Թոբինի հարկից»։

Հարկը կարող են չվճարել միայն այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք գրանցված են այլ երկրներում, իսկ գործարքները չեն իրականացվում եվրոգոտու 11 երկրներից և ոչ մեկում։ Հարկը գործարքների հետ փոխկապակցված է ըստ «գրանցման վայրի» և արժեթղթերի «թողարկման վայրի»։

Եվրոգոտու 11 երկրներից որևէ մեկում գրանցված ֆինանսական կազմակերպության կամ այս երկրները ներկայացնող հաճախորդների համար կատարվող բաժնետոմսերի և արժեթղթերի գործարքների դրույքաչափը կկազմի 0,1%, դերիվատիվներով գործարքներինը՝ 0,01%։ Ավելին՝ գործարքը կհարկվի նաև բաժնետոմսի, արժեթղթի կամ ֆինանսական այլ գործիքի՝ հարկման ենթակա գոտում թողարկված լինելու դեպքում, եթե անգամ գործարքը կատարվում է, օրինակ՝ Ասիայում կամ ԱՄՆ-ում։

Հարկային գոտում ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆրանսիան և Էստոնիան: Այս երկրները ակնկալում են հարկատեսակի ներդրումից տարեկան €30-35 մլրդ ներգրավել։

Հարկի սահմանմանը հունվարին հավանություն են տվել Եվրամիության ֆինանսների նախարարները: Մեծ Բրիտանիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի և Չեխիայի ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել։ Լոնդոնը կարծում է, որ հարկի գլոբալ կիրառումը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, և Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկը զգալիորեն տարբերվում է նախնական տարբերակից։

Ֆինանսական գործարքների հարկման գաղափարը կապվում է ամերիկացի տնտեսագետ Ջեյմս Թոբինի անվան հետ։ Նա 1981թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։ Թոբինի հետևորդներն առաջարկում են հարկերից ստացված գումարներն ուղղել աղքատ երկրների զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում