Գլխավոր Լրահոս

Չելյաբինսկի մարզում երկնաքար է ընկել․ տուժել է 500 մարդ

Չելյաբինսկի մարզում երկնաքար է ընկել․ տուժել է 500 մարդ

Չելյաբինսկի մարզի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ են՝ կապված երկնաքարի անկման հետ։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» (Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության) ղեկավար Գենադի Օնիշչենկոն։

Համաձայն վերջին տվյալների՝ երկնաքարային անձրևի հետևանքով տուժել է մոտ 500 մարդ։  Երեք մարդ ծանր վիճակում է։ Բժշկական օգնության դիմածների մեծ մասը վիրավորվել է կոտրված ապակու բեկորներից։

Համաձայն ՌԴ ներքին գործերի նախարարության տեղեկությունների՝ երկնաքարի բեկորների անկումից վնասվել են շինություններ վեց քաղաքներում։ Ոստիկանության աշխատակիցները շարունակում են իրավիճակի մոնիթորինգը և բնակավայրերի ստուգումը՝ հայտնաբերելու բեկորների անկման նոր վայրեր։

Այսօր՝ փետրվարի 15-ի առավոտյան, Չելյաբինսկի մարզում արտասովոր երևույթ է տեղի ունեցել։ Բնակիչները երկնքում տեսել են պայթյուն հիշեցնող վառ բոցավառում, որն իր հետևից ծխի հետք է թողել։

Երկնաքարի անկման տեսանյութին կարելի է ծանոթանալ այստեղ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում