Գլխավոր Լրահոս

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունները Եգիպտոսում բանակցություններ կանցկացնեն

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունները Եգիպտոսում բանակցություններ կանցկացնեն

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունները, միջնորդների մասնակցությամբ, հանդիպելու են Եգիպտոսում՝ բանակցելու Գազայի պատերազմը դադարեցնելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել «արագ գործել»՝ վերջ տալու գրեթե երկու տարի տևող պատերազմին։

ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ իր պատվիրակությունը կգլխավորի Խալիլ ալ-Հայյան, ում Իսրայելը փորձել է սպանել Քաթարում՝ անցած ամսվա ընթացքում։

Իսրայելը շարունակում է հարվածել Գազային։ Կիրակի օրը սպանվել է առնվազն 24 պաղեստինցի։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նաև մեկ մարդ մահացել է սովի պատճառով։

Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ հրադադար չկա, և բանակի ղեկավարը նշել է, որ «գործողությունների վիճակը» փոխվել է։

2023-ի հոկտեմբերից սկսված Իսրայելի ցեղասպանական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 67,139 մարդ, վիրավորվել է 169,583-ը, իսկ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում