Գլխավոր Լրահոս

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի Մարիա Կորինա Մաչադոյին, ոչ Թրամփին

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի Մարիա Կորինա Մաչադոյին, ոչ Թրամփին

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2025-ի դափնեկիրն է դարձել Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Նոբելյան կոմիտեն ընդգծել է, որ մրցանակը նրան շնորհվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանությանը և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն անցման խաղաղ գործընթացին ուղղված նրա անսասան ջանքերի համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այս տարի նույնպես հույս ուներ դառնալ դափնեկիր, մինչ մրցանակաբաշխությունը բազմիցս հայտարարել էր, թե «իրեն երբեք չեն տա Նոբելյան մրցանակ, չնայած որ ինքն արժանի է ստանալու»։ Սակայն Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը հիշեցրել է, որ որոշումները կայացվում են բացառապես Ալֆրեդ Նոբելի կտակի հիման վրա, ոչ թե հանրային կամ քաղաքական քարոզարշավների։

Ըստ Reuters-ի, Կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարպվիկենը նշել է, որ մրցանակը շնորհվում է հիմնականում նախորդ տարվա ձեռքբերումների համար և չի վերաբերում վերջին շաբաթների իրադարձություններին։

Մարիա Կորինա Մաչադոն Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդներից է, որը երկար տարիներ պայքարում է Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ՝ պահանջելով ազատ և արդար ընտրություններ։

Խաղաղության Նոբելյան մրցանակը նոբելյան մրցանակների շարքում միակն է, որը շնորհում է ոչ թե շվեդական, այլ նորվեգական կոմիտեն։ Վերջին հիսուն տարում դափնեկիրների թվում եղել են նաև չորս ԱՄՆ նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը, Վուդրո Վիլսոնը, Ջիմի Քարթերը և Բարաք Օբաման։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում