Գլխավոր Լրահոս

«Գազայում պատերազմն ավարտված է». Թրամփ

«Գազայում պատերազմն ավարտված է». Թրամփ

«Պատերազմն ավարտված է». հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա մեկնել է Իսրայել՝ հետևելու գերիների ազատ արձակման գործընթացին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:  

«Համասի» կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 13-ին հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։

Իսրայել մեկնելու ճանապարհին խոսելով լրագրողների հետ Թրամփն ասել է, որ հրադադարը կպահպանվի, իսկ Գազայի համար շուտով կստեղծվի «Խաղաղության խորհուրդ»։ Նա Գազայի ներկայիս վիճակը բնութագրել է որպես «ավերակների դաշտ»։

Թրամփը բարձր է գնահատել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Կատարի միջնորդական դերը՝ ընդգծելով նրանց կարևոր մասնակցությունը հրադադարի համաձայնության հասնելու գործընթացում։

«Համասի» վերահսկողության տակ գտնվող տարածքներում պահվող գերիների ազատման վերջնաժամկետը սահմանվել է կեսօրին՝ տեղական ժամանակով։ Ըստ պայմանագրի՝ Իսրայելը պարտավորվում է ազատ արձակել շուրջ 250 պաղեստինցի բանտարկյալ և Գազայից ձերբակալված 1,700 անձ։ Միաժամանակ նախատեսվում է, որ մարդասիրական օգնության ծավալը զգալիորեն կաճի։

Հայտնի է, որ դեռևս 20 իսրայելացի գերի կենդանի է, և «Համասը» պատրաստվում է փոխանցել մինչև 28 զոհված գերիի մարմիններ։ Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ պաղեստինցի բանտարկյալները կազատվեն միայն այն ժամանակ, երբ կենդանի գերիները վերադառնան Իսրայել։

Թրամփը, պատասխանելով BBC-ի հարցին, արդյոք կարծում է, որ հրադադարը կպահպանվի, ասել է․ «Այո, բոլորն էլ գոհ են, և կարծում եմ՝ այդպես էլ կմնա»։

Նա նաև հավելել է․ «Ես լավ եմ պատերազմներ լուծելու հարցում, ես լավ եմ խաղաղություն հաստատելու հարցում»։

Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմը սկսվել էր 2023-ի հոկտեմբերի 7-ին՝ «Համասի» հարձակումով։

Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ «Համասի» առողջապահության նախարարության, մինչ օրս սպանվել է ավելի քան 67,000 պաղեստինցի, այդ թվում՝ ավելի քան 18,000 երեխա։ ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ:

Հրադադարի պայմանագիրը, որը ձևավորվել է Թրամփի ներկայացրած 20 կետանոց խաղաղության պլանի հիման վրա, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի առավոտյան։ Մնացած փուլերի Հոկտեմբերի 14-ին Թրամփը կուղևորվի Եգիպտոս՝ մասնակցելու միջազգային գագաթնաժողովի, որի նպատակն է պաշտոնապես ավարտին հասցնել իսրայելա-պաղեստինյան պատերազմը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում