Գլխավոր Լրահոս

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,800 արցախցի

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,800 արցախցի

Հայկ Ղազարյան

2025-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 44,566 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 28,785-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո մինչև 2025-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 15,781 արցախցի։ 

Նախորդ ամսվա տվյալներով չվերադարձածների թիվը կազմել էր 15,955, այսինքն՝ ներգաղթողների թիվը վերջին ամսում ավելացել է 174-ով։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

2024-ի գարնանից մինչև 2025-ի գարուն (մոտ մեկ տարի) չվերադարձողների թիվը պահպանվել է 11-12 հազարի սահմաններում (տե՛ս գրաֆիկը ստորև)։ Սակայն 2025-ի մայիսից սկսվեց նոր ալիք․ չվերադարձողների թիվը ավելացավ շուրջ 4-5 հազարով։ Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ դադարեցվեց արցախցիների «40+10» հազար դրամ սոցիալական ծրագիրը, և աջակցությունը դարձավ թիրախային՝ միայն խոցելի խմբերին։

ՍիվիլՆեթը բռնի տեղահանված արցախցիների միգրացիային հետևում է 2023-ի դեկտեմբերից։ 2023-ի դեկտեմբերից մինչև 2025-ի հոկտեմբեր միջին հաշվով ամեն ամիս Հայաստանից հեռանում և չի վերադառնում մոտ 457 արցախցի։ 

Ի պատասխան Zarkerak.am-ի հարցման՝ ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17,612 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատաով, որոնցից 12,064-ը արդեն ստացել է քաղաքացիություն։ 

***

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ: 

Տե՛ս նաև https://civilnet.am/news/973490/


Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում