Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում 

Պուտինն ու Թրամփը 2,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել, պայմանավորվել հանդիպել Բուդապեշտում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին շուրջ երկուսուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սա երկու առաջնորդների ութերորդ հեռախոսազրույցն է, հաղորդում է ՌԴ ԱԳՆ էջը։

Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «բովանդակալից, բաց և վստահելի»։ Պուտինը շնորհավորել է Թրամփին Գազայի հատվածում իրավիճակի կայունացման ուղղությամբ «միջնորդական հաջողության» համար՝ ընդգծելով, որ այդ քայլը դրական արձագանք է գտել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ԱՄՆ-ում և միջազգային հանրության շրջանում։

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի ճգնաժամին։ Պուտինը նշել է, որ ռուսական զինուժը «ամբողջ ռազմաճակատում ունի ռազմավարական նախաձեռնություն», և ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական լուծման մեջ։ Թրամփն իր հերթին կրկնել է Ուկրաինայում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը իր «ամենաբարդ միջնորդական առաքելությունն» է։

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտը «կբացի հսկայական հնարավորություններ» ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական համագործակցության համար։ Երկու կողմերն անդրադարձել են նաև հեռահար «Թոմահավք» հրթիռների հնարավոր մատակարարմանը Ուկրաինային, ինչի վերաբերյալ Պուտինը կրկնել է, որ այն «չի փոխի իրավիճակը մարտադաշտում, բայց լրջորեն կվնասի երկկողմ հարաբերությունները»։

Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև հնարավոր գագաթնաժողովի կազմակերպումը՝ որպես հավանական վայր նշելով Բուդապեշտը։ Զրույցի ընթացքում Պուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել Մելանիա Թրամփին ռուս և ուկրաինացի երեխաների ընտանիքների հետ վերամիավորման գործում կատարած աշխատանքի համար։

Ռուսական կողմի գնահատմամբ՝ զրույցը եղել է օգտակար, և առաջնորդները պայմանավորվել են մնալ մշտական կապի մեջ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում