Գլխավոր Լրահոս

Մեծ քսանյակը հրաժարվում է կանխամտածված դևալվացիայից

Մեծ քսանյակը հրաժարվում է կանխամտածված դևալվացիայից

Մեծ քսանյակի երկրները թույլ չեն տալու արժույթների կանխամտածված դևալվացիա, և նրանց փոխարժեքը պետք  է շուկան կարգավորի: Այսպիսի եզրակացություն է պարունակում փետրվարի 15-16-ը Մոսկվայում Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ավարտին ընդունված կոմյունիկեն:  Փաստաթղթի համաձայն՝ Մեծ քսանյակի երկրների դրամավարկային քաղաքականությունը  պետք է ապահովի  գների կայունությունը և  տնտեսության վերականգնումը:

«Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում ձեռնարկված քաղաքական միջոցառումների, ինչպես նաև Չինաստանի տնտեսության կայունության արդյունքում գլոբալ տնտեսության ռիսկերը նվազել են, սակայն համաշխարհային աճի տեմպերը շարունակում են դանդաղել, և բարձր է գործազրկության մակարդակը»,-ասված է փաստաթղթում:

Մեծ քսանյակը կոչ է անում նաև առավել մեծ ջանքեր գործադրել եվրոգոտու կայունության ապահովման ուղղությամբ: Նախարարների կարծիքով՝ անհրաժեշտ է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամում քվոտաների բաշխումը առավել իրատեսորեն արտահայտի տնտեսությունների «կշիռը»:

Մեծ քսանյակի երկրները կայուն աճի ապահովման նպատակով մտադիր են  միջնաժամկետ հարկաբյուջետային հուսալի ռազմավարության անցնել: Փաստաթղթում՝ մյուս կողմից՝ ամրագրված չեն այս ռազմավարության  ժամկետները և հստակ նպատակները:

Նախարարները նաև փոխհամաձայնության են եկել ֆինանսական ներդրումների հարցերով հետազոտական խմբի ստեղծման հարցում: Այն պետք  է ակտիվորեն համագործակցի Համաշխարհային բանկի, Տնտեսական զարգացման և համագործակցության կամզակերպության և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Խմբի նպատակը երկարաժամկետ ֆինասնավորման աղբյուրների ուսումնասիրումը և դրանց արդյունավետ օգտագործման ապահովումն է:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում