Գլխավոր Լրահոս

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է. ՔԿ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է. ՔԿ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հարցաքննվել է: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է»,- հայտնեցին ՔԿ-ից:

Իշխանական լրատվամիջոցները տարածել էին 2023-ի հոկտեմբերի հեռախոսազանգի ձայնագրություն։ Ձայնագրության մեջ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույցում Աղան աբեղա Երնջակյանն ասում է, որ Գարեգին Երկրորդն իրեն ստիպել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի։

Հոկտեմբերի 17-ին Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել։

Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում