Գլխավոր Լրահոս

Ալիշեր Ուսմանովը՝ թիվ մեկ ռուս միլիարդատեր. վարկանիշ

Ալիշեր Ուսմանովը՝ թիվ մեկ ռուս միլիարդատեր. վարկանիշ

«Մետալոինվեստի» սեփականատեր Ալիշեր Ուսմանովը գլխավորել է ամերիկյան СЕО ամսագրի՝ ամենամեծ կապիտալ ունեցող ռուս միլիարդատերերի 2012թ. վարկանիշը, որը ութ տարի շարունակ հրապարակվել է 2011թ. փակված Finance ամսագրի կողմից: Facebook սոցցանցում հաջող ներդրումների, ինչպես նաև «Մեգաֆոն» բջջային օպերատորի վերահսկիչ փաթեթի կոնսոլիդացման շնորհիվ 2012թ. նրա կապիտալիզացիան գնահատվել է $18,72 մլրդ:

СЕО-ն պահպանել է միլիարդատերերի կապիտալի հաշվարկման մեթոդիկան, սակայն վարկանիշում զգալի փոփոխություններ, այնուհանդերձ, կատարվել են: Վարկանաշում ընդգրկվել է 131 միլիարդատեր՝ $450 մլրդ ընդհանուր կապիտալով: Այս տարի՝ $1մլրդ-ից ավելի կապիտալ ունեցողների թիվը վարկանիշում ռեկորդային է: Վարկանիշումմ ընդգրկվածների գնահատման հիմնական չափորոշիչը, ինչպես նախկինում, ֆոնդային շուկայում նրանց ընկերությւոնների բաժնետոմսերի գնանշումն է: Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը, որը 2010-2011թթ. գլխավորել է վարկանիշը, երկրորդ տեղն է զբաղեցրել՝ $17,2 մլրդ կապիտալով: Վարկանիշում ամենանսպասելին «Ռենովա» խմբի սեփականատեր Վիկտոր Վեկսելբերեգի՝ երրորդ հորիզոնականում հայտնվելն է՝ նախկին 11-րդ հորիզոնականի համեմատ: Սա հնարավոր է եղել «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունում իր մասնաբաժինը ТНК-BP-ին վաճառելու արդյունքում:

Առաջին տասնյակում նախորդ վարկանիշի համեմատ զգալի փոփոխություններ չեն կատարվել: Այսպես՝ 4-րդ հորիզոնականում «Ալֆա-գրուպի» սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանն է, 5-րդում «Օնեկսիմ» խմբի նախագահ, ՌԴ նախագահի նախկին թեկնածու  Միխայիլ Պրոխորովն է: Նրան հաջորդում է «Սեվերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մարդաշովը: 7-րդ հորիզոնականում «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է, որին հաջորդում է «Բազելի» գլխավոր տնօրեն Օլեգ Դերպիսկան: «Ինտերտոսայի» նախագահ Վլադիմիր Պոտանինը 9-րդ հորիզոնականում է: Լավագույն տասնյակը եզրափակում է «Լուկօյլի» սեփականատեր Վագիտ Ալեկպերովը:

Վարկանիշում նշված կապիտալը միլիարդատերերի ակտիվներն են, որոնց արժեքը տատանվում է՝ կախված բորսայական գնանշումներից, փորձագետների գնահատականներից և այլ գործոններից: Այսպես, օրինակ, Ալեկպերովի կապիտալն ավելացել է «Լուկօյլի» բաժնետոմսերի 17,5%-ով թանկացման, ինչպես նաև ռուբլու ամրապնդման շնորհիվ: Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ եկամուտներն առավելապես ապահովում են բարձր տեխնոլգիաների ոլորտը, այդ թվում՝ սոցցանցները: Մինչդեռ՝ մետաղագործության ոլորտը դժվար ժամանակներ  է ապրում: Ոլորտի առաջատարները թեև բարձր հորիզոնականններում են, հետ են մնում ըստ կապիտալի աճի տեմպերի: Սա, իր հերթին, պայմանավորված է պղնձի և պողպատի գլոբալ պահանջարկի դանդաղմամբ: Ուշագրավ է, որ այս պայմաններում Ուսմանովի ներդրումների մեկ չորրորդը բաժին է ընկնում ինտերնետային ընկերություններին:

Հայազգի գործարարներից վարկանիշում ընգգրկվել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա  գտնվում է 38-րդ հորիզոնականում է՝ $2,89 մլրդ կապիտալով։ Նրան է հաջորդում հարազատ եղբայր Սերգեյ Խաչատուրովը, որի կապիտալը ևս  $2,89 մլրդ է։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը Սամվել Կարապետյանը 62-րդ հորիզոնականում է՝ $1,9 մլրդ կապիտալով։
92-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Ռեսո գարանտիա» ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Սարկիսովը է, և ունի $1,33 մլրդ-ի կապիտալ: Սարկիսովին հաջորդում է նրա եղբայր Սերգեյ Սարկիսովը՝ «Ռեսո» և «Ռեսո գարանտիա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը։ Նրա ունեցվածքը ևս գնահատվել է $1,33 մլրդ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում