Գլխավոր Լրահոս

Աշխարհում զենքի վաճառքները 1990-ականների կեսերից հետո առաջին անգամ նվազել են. SIPRI

Աշխարհում զենքի վաճառքները 1990-ականների կեսերից հետո առաջին անգամ նվազել են. SIPRI

2011թ. 1990-ական թթ.-ից ի վեր առաջին անգամ աշխարհում զենքի արտադրողների վաճառքները նվազել են: Այսպիսի եզրակացություն է պարունակում Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI ) ամենամյա զեկույցը: Ինստիտուտի փորձագետները անկումը պայմանավորել են Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների համար սպառազինությունների գնումների կրճատամամբ, ինչպես նաև գլոբալ տնտեսության դանդաղմամբ: 1990-ականներին վաճառքների անկումը պայմանավորել են Սառը պատերազմի ավարտով և սպառազինությունների մրցավազքով:

2011թ. զենքի 100 առաջատար արտադրողներ $410 մլրդ-ի սպառազինություններ և ռազմական ծառայություններ են վաճառել, որը 5%-ով զիջում է 2010թ. ցուցանիշը: 2002-2011թթ. այս ցուցանիշն աճել է 51%-ով:

Զեկույցի հեղինակները նշում են նաև նոր տրենդի մասին՝ արտադրությունը դեպի կիբերանվտագության դիվերսիֆիկացում: SIPRI-ի տվյալների համաձայն՝ 2011թ., չնայած խնայողության ռեժիմին, համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման համար կատարվող ծախսերը արևմտյան որոշ երկրներում առաջնահերթ են եղել: Այսպիսով՝ խոշոր արտադրողների կենտրոնացումը այս շուկայում նրանց հնարավորություն է տվել ընդլայնել իրենց հաճախորդային բազան:

Զենքի 100 խոշոր արտադրողների վարկանիշը SIPRI –ն կազմում է 1989-ից: Չինական արտադրողները վարկանիշում չեն ընդգրկվում, քանի որ նրանց վերաբերյալ հստակ տվայլներ չկան: 2011թ վարկանիշում կրկին գերիշխող են հյուսիսամերիկյան և արևմտաեվրոպական ընկերություններ:  ԱՄՆ-ի 44 ընկերություններին բաժին է ընկնում վաճառքների 60%-ը, Արևմտյան Եվրոպայի 30 ընկերությունների՝ 29%-ը:  Վարկանիշը գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը, որի տարեկան վաճառքները կազմել են $36,270  մլրդ: Երկրորդ տեղում ամերիկյան Boeing-ն է՝ $31,83 մլրդ-ով: Լավագույն եռյակը եզրափակում է բրիտանական BAE Systems-ը՝ $29,15 մլրդ-ի վաճառքներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում