ԱՄՀ-ն բարձրացրել է Հնդկաստանի աճի կանխատեսումը՝ չնայած Թրամփի սահմանած մաքսատուրքերին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր վերջին Համաշխարհային տնտեսական հեռանկարներ զեկույցում կանխատեսել է, որ Հնդկաստանի տնտեսությունը 2025-26 ֆինանսական տարում կաճի 6,6%-ով, ինչը գերազանցում է թե՛ Չինաստանի ցուցանիշը, թե՛ գլոբալ դանդաղման մասին կանխատեսումները։
ԱՄՀ-ի թարմացված կանխատեսումը վկայում է Հնդկաստանի տնտեսական դինամիկայի նկատմամբ վստահություն մասին, ինչը պայմանավորված է ներքին պահանջարկի ուժեղացմամբ, ինչպես նաև արդյունաբերության և ծառայությունների վերականգնմամբ։ 6,6 տոկոսանոց ցուցանիշը էապես բարձր ապրիլյան գնահատականից և հետևում է 2024–25 ֆինանսական տարվա 6,5 տոկոսանոց կայուն աճին։
«Աճի վերանայման բարձրացումը հիմնականում արտացոլում է 2026 ֆինանսական տարվա ուժեղ մեկնարկի ազդեցությունը»,- նշել է ԱՄՀ-ն՝ ընդգծելով, որ Հնդկաստանի առաջին եռամսյակի հաջողությունը փոխհատուցել է վերջին շրջանում ԱՄՆ-ի մաքսային բարձրացումների բացասական ազդեցությունը հնդկական ապրանքների վրա։
ԱՄՀ-ն կանխատեսել է, որ Չինաստանի տնտեսությունը կաճի 4,8%-ով։ Այս առումով խոշոր տնտեսությունների մեջ Հնդկաստանն առաջատար է տնտեսական աճի տեմպով։ ԱՄՀ-ն Հնդկաստանի դիմացկունությունը բացատրում է սպառման կայուն ծավալներով, մասնավոր ներդրումների աճով և բազմազանեցված առևտրային ռազմավարությամբ, որը մեղմել է պրոտեկցիոնիստական քաղաքականությունների ազդեցությունը։
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ն կրճատել է Հնդկաստանի 2026-ի կանխատեսումը՝ հասցնելով 6,2%-ի՝ զգուշացնելով, որ տարվա սկզբի դինամիկան կարող է ժամանակի ընթացքում նվազել։ Այս գնահատականը համահունչ է Հնդկաստանի կառավարության նպատակային միջակայքին՝ 6,3-6,8% աճ 2025–26 ֆինանսական տարում։
Գլոբալ մակարդակով ԱՄՀ-ն կանխատեսում է դանդաղում՝ 3,2% 2025-ին և 3,1% 2026-ին, ինչը պատճառաբանում է առևտրի թուլացմամբ և աշխարհաքաղաքական անորոշություններով։ Զարգացած տնտեսությունների համար աճը կանխատեսվում է ընդամենը 1,6%, մինչդեռ զարգացող շուկաների միջին ցուցանիշը 4,2% է։ Զարգացած երկրների շարքում առաջատար է Իսպանիան՝ 2,9% աճով, որին հաջորդում է ԱՄՆ-ն՝ 1,9%։
Չնայած նախնական մտավախություններին՝ ԱՄՀ-ն նշել է, որ մաքսային շոկը ավելի մեղմ է, քան սպասվում էր, և դա բացատրել է Հնդկաստանի ներքին դիմադրողականակությամբ ու ճկուն տնտեսական քաղաքականությամբ։
«Մաքսատուրքերի ազդեցությունը սպասվածից մեղմ է եղել՝ շնորհիվ ներքին պահանջարկի կայունության և առևտրի բազմազանեցման»,- ասված է զեկույցում։
ԱՄՀ-ն կոչ է արել կառավարություններին՝ վերականգնել բյուջետային կայունությունը, պահպանել կենտրոնական բանկերի անկախությունը և խորացնել կառուցվածքային բարեփոխումները։
«Վստահելի, թափանցիկ և կայուն քաղաքական քայլերն են հաջողության բանալին գլոբալ անորոշությունների պայմաններում»,- նշված է հիմնադրամի զեկույցում։
Թեմա
Civilnet










