Գլխավոր Լրահոս

Իսրայելը հարվածել է Գազային․ 63 մարդ է զոհվել

Իսրայելը հարվածել է Գազային․ 63 մարդ է զոհվել

Իսրայելը` խախտելով հրադադարը, հարվածել է Գազային։ Առնվազն 63 մարդ է զոհվել, այդ թվում՝ 24 երեխա։ Այս մասին հայտնում է AlJazzira-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իսրայելը «պատասխան հարված է հասցրել» իսրայելցի զինվորի «վերացմանը», բայց պնդում է, որ «ոչինչ չի վտանգի» հրադադարը։ Նա նաև ասել է, որ Համասը պետք է «պարզապես իրեն լավ պահի»։

Գազայում սպանությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է «հզոր» հարվածներ հասցնել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Իսրայելի զինվորականները ավելի ուշ հայտարարել էին, որ իսրայելցի զինվոր է զոհվել։

2023-ի հոկտեմբերից ի վեր Իսրայելի կողմից Գազայի դեմ ցեղասպանական գործողությունները խլել է առնվազն 68,527 մարդու կյանք և վիրավորել 170,395-ին։ 2023-ի հոկտեմբերի 7-ին Համասի գլխավորած հարձակումների ժամանակ Իսրայելում սպանվել է ընդհանուր առմամբ 1,139 մարդ, իսկ մոտ 200-ը գերի են վերցվել։

Հրադադարի պայմանագիրը, որը ձևավորվել է Թրամփի ներկայացրած 20 կետանոց խաղաղության պլանի հիման վրա, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի առավոտյան։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում