Գլխավոր Լրահոս

Պաշտպանից հրաժարվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը իրավական կարևոր նշանակություն ունի. Սահակյան

Պաշտպանից հրաժարվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը իրավական կարևոր նշանակություն ունի. Սահակյան

Բաքվի դատարանում պաշտպանից հրաժարվելու մասին Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ  գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից  կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը  պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ  ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի  կարող  անմիջականորեն շփվել,  առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»,- ասել է Սիրանուշ Սահակյանը:  

Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ  կարողացել ծանոթանալ գործի  422 հատոր նյութերին, այդ թվում՝  ձայնա և տեսանյութերին:

«Նրա նշած փաստարկներն արդեն իսկ բավարար են, որպեսզի թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս հայերի նկատմամբ իրականացվող  այս ողջ «դատավարությունը» համարվի անարդար: Պաշտպանության կազմակերպման տարրական  հնարավորություններից զրկելն ամբողջ դատավարությունն անարդար է դարձնում, քանի որ առանց պաշտպանության հանրավոր չէ մյուս իրավունքների իրացումը: Եթե  տեղեկացված չես, նյութերին ծանոթ չես, չես կարող անգամ միջնորդություններ ներկայացնել, ինչը չափազանց  կարևոր է կողմերի հավասարության, մրցակցության սկզբունքի ապահովման համար: Տասն ամիս նման սահմանափակումներով իրականացվող դատավարություն կոչվածը չի կարող արդար լինել, և այս խնդիրը մենք ներկայացնում ենք միջազգային  կազմակերպություններին»,- ասել է Սահակյանը: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում