Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։
Հանձնաժողովի նոր կազմում ընդգրկվել են անդամներ, որոնք նախկինում ցուցակում չեն եղել՝ մասնավորապես՝
- Կարեն Անդրեասյան (Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ),
- Արտաշես Թումանյան (վարչապետի խորհրդական),
- Անահիտ Շիրինյան (Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար)։
Civilnet











