Գլխավոր Լրահոս

Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանի գագաթնաժողովին

Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին նա ասել է Baku TV-ին տված հարցազրույցում։

«Նախ՝ պաշտոնական հրավերագիր՝ Ադրբեջանի նախագահի մասնակցության համար դեռ չի ստացվել։ Երկրորդ՝ ներկա պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունը այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»,- ասել է Հաջիևը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում 2026-ի մայիսի 4-ին։

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ Ալիևը չի մասնակցելու գալիք տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, բայց պաշտոնական մեկնաբանություն դեռ չկար։ Օրեր առաջ էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ բանավոր հրավիրել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներին, բայց գրավոր տարբերակով դեռ չեն հրավիրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում