Գլխավոր Լրահոս

SPDR Gold Trust-ի խոշորագուն ֆոնդի պահուստները նվազել են 28 տ-ով

SPDR Gold Trust-ի խոշորագուն ֆոնդի պահուստները նվազել են 28 տ-ով

Աշխարհում ոսկու խոշորագույն հիմնադրամի՝ SPDR Gold Trust-ի պահուստների ակտիվները զգալիորեն նվազել են: Այսպես՝ ֆոնդի հաշվետվության համաձյան ՝ փետրվարի 15-ի դրությամբ դրանք արձանագրել են վերջին հինգ տարվա նվազագույն ցուցանիշը՝ 1322,9 տ: Տարվա սկզբից ի վեր՝ ակտիվները նվազել են 28 տ-ով: Թանկարժեք մետաղի նկատմամբ ներդրողների հետաքրքրության նվազումն ուղեկցվում է նրա էժանացմամբ: Անցած շաբաթ ոսկու գնանշումները 2012թ. վերջի համեմատ նվազել են շուրջ 4%-ով:

Ֆոնդի ակտիվները նման զգալի կրճատում վերջին անգամ արձանագրել են 2012թ. ամռանը, որը պայմանավորված էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից խթանումներ նոր միջոցառումների չձեռնարկման մատավախությամբ:

Ներկայում ներդրողներին առավելապես անհանգստացնում է դրամավարկային խթանումների ոչ այնքան սահմանափակումները, որքան դրանց հնարավոր ամբողջովին կրճատումը:

Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է ԱՄՆ անշարժ գույքի շուկայում և աշխատաշուկայում, ինչպես նաև Չինաստանի տնտեսությունում արձանագրվող դրական միտումներով: Այս պայմաններում ներդրողները նախընտրում են ներդրումներ կատարել իրական ակտիվներում և տնտեսության մեջ:

Ոսկու գրավչության նվազումը պայմանավորված է նաև Եվրոպայում իրադրության բարելավմամբ, մասնավորապես՝ եվրոպական բանկերի կողմից ճգնաժամի տարիներին փոխառնված վարկերի մարմամբ:  Մարտին եվրոպական բանկերը Եվրոպական կենտրոնական բանկին վաղաժամ հետ կվերադարձնեն 2011թ. վերցված €137,2  մլրրդ-ի վարկ՝ ավելի վաղ կանխատեսված €84 մլրդ-ի համեմատ:

Ըստ փորձագետների ոսկին միակ հուսալի գործիքը չէ, որ «տուժել» է ռիսկային ակտիվների նկատմամբ հետաքրքրության մեծացման պայմաններում: Մասնավորապես՝ ԱՄՆ 10-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը տարվա սկզբից սկսած 1,76%-ից աճել է մինչև 2%:

Փորձագետների կարծիքով՝ հնարավոր է ոսկու նկատմամբ հետաքրքրության անկումը շարունակվի: Մյուս կողմից ՝ նրանք նշում են, որ ոսկու մեջ ներդրումների կրճատումը չհիմնավորված է, և աշխարհի խոշոր տնտեսություններում դրամավարկային քաղաքականությունը բավական մեղմ է, կենտրոնական բանկերը նախկինի պես շարունակում են մնալ ոսկու հիմնական գնորդները՝ թույլ չտալով ոսկու զգալի էժանացում մոտ ապագայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում