Գլխավոր Լրահոս

Ցածր տոկոսադրույքները անշարժ գույքի շուկայում կարող են փուչիկների առաջացման պատճառ դառնալ.ԵԿԲ նախագահ

Ցածր տոկոսադրույքները անշարժ գույքի շուկայում կարող են փուչիկների առաջացման պատճառ դառնալ.ԵԿԲ նախագահ

Ցածր տոսկոսադրույքների տևական ժամանակ պահպանումը հնարավոր է՝ հանգեցնեի եվրոգոտու անշարժ գույքի շուկայում և այլ ակտիվներում փուչիկների առաջացմանը: Այսպիսի հայտարարություն է արել ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին Եվրախորհրդարանի տնտեսական և դրմավարակային քաղաքականության հարցերով հանձնաժողովում իր ելույթի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԵԿԲ-ն կարծում է, որ դրամավարակային չափազանց մեղմ քաղաքականությունը հղի է որոշակի ռիսկերով:

 «2008-ի ճգնաժամը հստակ ցույց է տվել, որ նման փուչիկների «պայթյունը» զգալի վնաս է պատճառում տնտեսությանը», -ասել է Դրագին:

Ըստ ԵԿԲ նախագահի՝ ցածր տոկոսադրույքնեի պահպանումը ֆինանսական համակարգի չափից շատ իրացվելիության պայմաններում կարող է բացասական ազդեցություն ունենալ բանկերի կողմից վարկային ռիսկեր գնհատաման հարցում: Ավելին՝ բանկերը իրենց ներդրումների եկամտաբերությունը մեծացնելու նպատակով կարող են կրկին սկսել վարկավորել վնասաբեր ընկերություններին և անվճարունակ փոխառուներին:

Ըստ Դրագիի՝ եվրոգոտու տնտեսության վերականգնման տեմպերը ընթացիկ տարում բավական սահամանփակ կլինեն: Նա առանձնացրել է նաև այն հիմնական ռիսկերը, որոնց ներկայում առերեսվել է եվրոգոտին: Այսպես՝ դրանք են տնտեսության արտահանման սեգմենտում վերականգնման կանխատեսվածից ցածր տեմպեր, կառավարությունների կողմից կառուցվածքային բարեփոխումների դանդաղ իրականացում, աշխարհաքաղաքական ռիսկերի սրացում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում