Արդեն կա 9 ձերբակալված այն քրեական գործով, որով ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ»,- հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ վերոնշյալ գործի շրջանակում 12 անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Նախաքննությունը շարունակվում է։
Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Civilnet











