Գլխավոր Լրահոս

ԵՊՀ ուսանողները պահանջում են վերանայել դասախոսի ազատման հրամանը

ԵՊՀ ուսանողները պահանջում են վերանայել  դասախոսի ազատման հրամանը

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը հանդես է եկել բողոքի հայտարարությամբ՝ ընդդեմ դասախոս Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատման որոշման։

Ուսանողները կազմել են պահանջագիր, որը հասցեագրվել է ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս․ Պապիկյանին և ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին։

«Մենք չենք կարող անտարբեր լինել այն երևույթի նկատմամբ, երբ մեկ ուսանողի դժգոհության հիման վրա հեռացվել է այնպիսի դասախոս, ով տևական ժամանակ ճանաչվել է ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը, ով վայելում է մնացած ուսանողների սերը և հարգանքը, ովքեր, մասնակցելով վերջինիս դասերին, ականատես են եղել նրա թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային բարձր հատկանիշներին։ Ուսանողները նշում են, որ Մանուկյանը ոչ միայն բարձր պրոֆեսիոնալ և նվիրված մասնագետ է, այլև ուսանողների կողմից սիրված դասախոս, ով մեծ ներդրում է ունեցել նրանց մասնագիտական ձևավորման մեջ»,- ասված է պահանջագրում։

Պահանջագրին արդեն միացել է 200-ից ավելի ուսանող։ Ուսանողները նաև հանդիպում են պահանջում ԵՊՀ ռեկտորի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց դիտարկումները և պահանջեն արդար որոշման վերանայում։

«Մեր նպատակն է վերականգնել արդարությունը և պաշտպանել այն դասախոսի արժանապատվությունը, ով իսկապես ապրում է իր գործով ու ուսանողներով։ Մենք համոզված ենք, որ համալսարանը պետք է լինի ազատ մտածողության և արդարության տարածք», - ասվում է ուսանողների հայտարարության եզրափակիչ հատվածում։

Ուսանողներ պահանջագրով խնդրում են վերանայել Սահակ Մանուկյանի նկատմամբ արձակված ազատման հրամանը:

***

Օրերս աշխատանքից հեռացվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման ամբիոնի դասախոս Սահակ Մանուկյանը։ Դասախոսության ընթացքում ուսանողի արած լուսանկարը փոխանցվել է ռեկտորին, կարճ ժամանակ անց Սահակ Մանուկյանին դեկանատից հայտնել են, որ ինքն այլևս այդտեղ չի աշխատում։ Ոմանք քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ պնդելով, որ դասախոսը պարզապես փաստաբանական մի «քեյս» է ներկայացրել դասավանդվող նյութը ավելի մատչելի դարձնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում