Գլխավոր Լրահոս

Բարեգործական և ընտրակաշառքի արգելքի խախտման դեպքերը կարժանանան խիստ իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե

Բարեգործական և ընտրակաշառքի արգելքի խախտման դեպքերը կարժանանան խիստ իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնելու է Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրությունների ամբողջ գործընթացի ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելու ընտրական օրենսդրության լիարժեք պահպանումը և կանխելու ցանկացած ապօրինի ազդեցություն ընտրողների կամքի վրա։ Այս մասին նշվում է կոմիտեի տարածախ հաղորդագրության մեջ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։ Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական և անզիջում ընտրական օրենսդրության պահպանման հարցում։ Մասնավորապես՝ ընտրական քարոզչության ընթացքում որևէ անձի կամ կառույցի կողմից բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում զերծ մնալ նմանատիպ անօրինական գործողություններից և ցանկացած խախտման դեպքի մասին անմիջապես հաղորդել իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում