«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», - լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է APA-ն։ Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհ է ներկայիս զարգացումներից։
Խոսելով խաղաղության գործընթացից Էրդողանն ասել է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատև խաղաղության և անվտանգության համար»:
Civilnet











