Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վայրի կենդանին հայտնաբերվել է Բագրավան գյուղի բնակիչների կողմից և գտնվում է հյուծված վիճակում։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը հյուծված լուսանի 5 ամսական ձագին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ նախնական խնամք և վերականգնողական շրջան անցնելու համար։
Civilnet











