Գլխավոր Լրահոս

Նիկոլա Սարկոզին վաղաժամ ազատ է արձակվել

Նիկոլա Սարկոզին վաղաժամ ազատ է արձակվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ազատ է արձակվել, բայց կմնա դատական հսկողության տակ։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, որը ներկայացվել էր 70-ամյա Սարկոզիի փաստաբանների բողոքարկման նիստի ընթացքում: Նախկին նախագահը բանտում էր գտնվում գրեթե երեք շաբաթ։

Ազատ արձակվելուց հետո Սարկոզին, ով դատապարտվել է նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման համար, պարտավոր է կրել էլեկտրոնային թևնոց: Բացի այդ, նրան արգելվում է շփվել իր գործով մեղադրյալների և վկաների հետ:

Վերաքննիչ նիստի ժամանակ տեսակապով ելույթ ունենալիս Նիկոլա Սարկոզին իր կալանքն անվանել է «ծայրահեղ ծանր» և «հյուծող»։ Նրա փաստաբանները պնդում էին նրա վաղաժամկետ ազատման պահանջը։

Նիկոլա Սարկոզին, ով սեպտեմբերի վերջին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, պատիժը կրում էր հոկտեմբերի 21-ից՝ Փարիզի Սանտե բանտում՝ 9 քառակուսի մետր մակերեսով մեկտեղյա խցում։

Սարկոզին դարձել է հետպատերազմյան Ֆրանսիայի առաջին ղեկավարը և ԵՄ անդամ պետության առաջին նախկին նախագահը, ով հայտնվել է բանտում։ Իր տարիքի պատճառով նա հնարավորություն ուներ դիմելու պատժի մեղմացման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում