Գլխավոր Լրահոս

Բագրավան գյուղում հայտնաբերված լուսանի ձագն անկել է

Բագրավան գյուղում հայտնաբերված լուսանի ձագն անկել է

Շիրակի մարզի Բագրավան գյուղում հայտնաբերված լուսանի ձագը կենդանաբանական այգի տեղափոխվելուց մեկ ժամ անց անկել է։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետները անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։

Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով։

«‎Լուսանը (Lynx lynx) Հայաստանում տարածված կատունազգի է և վտանգված տեսակներից է։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լինել, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորցրել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը ևս վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։

Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և կենդանուն սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը‎»‎,- ասված է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում