Գլխավոր Լրահոս

Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու և շահադիտական ու անձնական շահերից ելնելով ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նաիրա Գրիգորյանը նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է։ 

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (пաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 482-րդ հոդվածի 1-ին մասով Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ (դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)»,-  հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները։

ԲԴԽ-ն այս որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում