Գլխավոր Լրահոս

«Երևան Սիթին» Toyota Hilux և նվերներ չի խաղարկում․ սոցցանցերում դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում

«Երևան Սիթին» Toyota Hilux և նվերներ չի խաղարկում․ սոցցանցերում դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում

Սոցցանցերում կրկին ակտիվորեն տարածվում են կեղծ գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը խաղարկում է Toyota Hilux ավտոմեքենա, լվացքի մեքենա և Սուրբ Ծնունդի նվերների տուփեր։

«Դեռ ոչ ոք չի գուշակել նկարում պատկերված թիվը։ Այսօր մենք Toyota Hilux կուղարկենք նրան, ով ճիշտ գուշակի այն»,- նշված է հոկտեմբերի 30-ին հրապարակված գրառման մեջ։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջից

Նոյեմբերի 3-ին էջը հրապարակել է լվացքի մեքենայի խաղարկության, իսկ նոյեմբերի 9-ին՝ Սուրբ Ծնունդի առթիվ նվերների տուփեր ստանալու վերաբերյալ գրառումներ։

Թեև «Երևան Սիթի»-ն պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, սակայն այս առաջարկները կապ չունեն ընկերության հետ։ Հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին խաբելու նպատակով։

Ինչպես է գործում խաբեությունը

Գրառումները տարածվում են «𝙮𝙚𝙧𝙚𝙫𝙖𝙣 𝘾𝙞𝙩𝙮.» ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2025-ի հոկտեմբերի 20-ին։ Էջի միակ ակտիվությունն այս երեք գրառումներն են՝ խաղարկությունների վերաբերյալ։

Գրառումներն արդեն իսկ հավաքել են հարյուրավոր տարածումներ և հազարավոր մեկնաբանություններ։ Ուշագրավ է, որ օգտատերերից որոշները մեկնաբանություններում բողոքում են, որ թեև ծանուցվել են, որ հաղթել են, սակայն այդպես էլ չեն ստացել նվեր սառնարանը։  

Այս խարդախություններն ունեն մի քանի նպատակ. ստանալ օգտատերերի բանկային տվյալները և գումարներ գողանալ, ուղղորդել նրանց ներբեռնել տարբեր վիրուսային ծրագրեր ինչպես նաև կորզված անձնական տվյալներով ետագայում իրականացնել գաղտնաբառերի գողություն, հաշիվների զավթում և նպատակային ֆիշինգային հարձակումներ այլ օգտատերերի կամ կազմակերպությունների հասցեին։

Ինչպես չխաբվել

«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝ yerevan-city.am-ը։

Էկրանապատկերում՝ «Երևան Սիթիի» իրական և կեղծ էջերը

Ընկերությունը բազմիցս զգուշացրել է օգտատերերին՝ խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից և կայքից։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է սուպերմարկետների ցանցի անունից տարածվող կեղծ խաղարկություններին։ Օրեր առաջ ևս ընկերության անունից այլ կեղծ էջով տարածվել էր խաղարկություն՝ իբրև 870,000 դոլար նվիրելու մասին։

Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթի»-ի և KIA-ի անունից․ ինչ վտանգ է սպառնում օգտատերերին

Այսպիսով, «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից Toyota Hilux ավտոմեքենա, լվացքի մեքենա կամ Սուրբ Ծնունդի նվերների տուփեր խաղարկելու մասին գրառումները կեղծ են։ Դրանք նպատակ ունեն կորզել օգտատերերի բանկային տվյալները կամ վնասաբեր ծրագրեր տարածել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում