Գլխավոր Լրահոս

Վարչապետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Վարչապետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը և դեսպանները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը և հետագա համագործակցության հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում