Գլխավոր Լրահոս

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից․ ԿԲ

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից․ ԿԲ

«2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը եւ ՀՆԱ ներուժի աճի ապահովումը»,- ասել է Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ

2026 թվականին Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից՝ շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի եւ պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաեւ տնտեսական ներուժի՝ վերջին տարիների ձեւավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճին նպաստումը: Այս մասին Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստի ընացքում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերի և անորոշությունների համատեքստում ԿԲ նախագահն առանցքային է համարել 2026 թվականին հարկերի հավաքագրման բարեփոխումների շարունակականության և արդյունավետության ապահովումը: Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն կշարունակի հետևողական քաղաքականությունը գնաճի և գնաճային սպասումների կարգավորման ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում