Գլխավոր Լրահոս

Օբաման կրկին կոչ է արել հետաձգել բյուջետային ծախսերի ավտոմատ կրճատումը

Օբաման կրկին կոչ է արել հետաձգել բյուջետային ծախսերի ավտոմատ կրճատումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրապետական կոնգրեսականներին կրկին կոչ է արել հետաձգել բյուջետային ծախսերի ավտոմատ կրճատումը: Հանրապետականների և դեմոկրատների փոխհամաձայնության չգալու դեպքում մարտի 1-ից կսկսի գործել բյուջետային ծախսերի $85 մլրդ-ով ավտոմատ կրճատումը, ինչը, Օբամայի կարծիքով, մեծապես կվնասի տնտեսությունը:

«Եթե Կոնգրեսը թույլ տա ավտոմատ սեկվեստորը, այն սպառանալիքի տակ կդնի մեր բոլոր ջանքերը և բացասաբար կազդի աշխատատեղերի ստեղծման, ներդրումների էներգետիկայի ու առողջապահության ոլորտների վրա», -ասել է Օբաման:

Նա հանրապետականներին կոչ է արել հաստատել հարկերի բարձրացումը և ծախսերի ավելի քան $110 մլրդ-ով կրճատումը, ինչպես նաև մշակել նոր, ծախսերի առավել արդյունավետ ծրագիր: Սեկվեստրի գործելու դեպքում՝ առաջիկա տասը տարում ԱՄՆ բյուջետային ծախսերը, այդ թվում՝ռազմական, կկրճատվեն  $1,2 տլն-ով:

Օբամայի խոսքով՝ ծախսերի կրճատաման սպառնալիքը ԱՄՆ-ին հարկադրել է հետաձգել  Պարսից ծոց ռազմածովային ուժերի ուղարկումը: «Այս գործընթացները բացասաբար են ազդում անկայուն տարածաշրջաններում առկա սպառնալքիներին արձագանքելու մեր կարողությանը», -ասել է ԱՄՆ նախագահը:

Կնոգրեսի բոյւջետային բյուրոյի տվյալների համաձայն՝ ծախսերի ավտոմատ կրճատումը կհանգեցնի տնտեսական աճի դանդաղմանը և կխոչընդոտի շուրջ 750 հազ. աշխատատեղերի ստեղծմանը:

Հանրապետականները Օբամային կոչին կկարողնան «պատասխանել» փետրվարի 25-ից ոչ շուտ, երբ վերադառնան արձակուրդից:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ջոն Բեյները հայտարարել է, որ Օբամայի՝ բյուջեի սեկվեստորի առաջարկած ծրագիրը Կոնգրեսում չի ընդունվի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը առաջարկել էր «հարկաբյուջետային ճեղքվածքի» խնդիր լուծել բյուջեի մուտքերի ավելացմամբ՝ հարկային սողանցքների փակման և հարկային դուրսգրումների սահմանափակման հաշվին: Բացի այդ՝ Օբաման առաջարկել էր զգալիորեն կրճատել Պենտագոնի ծախսերը: Բայների կարծիքով՝ ամերիկացիները չեն աջակցի ծախսերի իրական կրճատումը հարկերի բարձրացմամբ փոխարինմամբ այս առաջարկին:

Բայները նաև հիշեցրել է, որ Օբաման առաջինն է առաջ քաշել սեկվեստորի և այն օրենքով ամրգրելու գաղափարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում