Գլխավոր Լրահոս

Կատարը $12 մլրդ կներդնի ներդրումային նոր հիմնադրամի համար

Կատարը $12 մլրդ կներդնի ներդրումային նոր հիմնադրամի համար

Կատարի իշխանությունները հայտարարել են $12 մլրդ-ի ակտիվներով ներդրումային ընկերության ստեղծման մասին: Դրանք ուղղորդվելու են երկրի միջազգային ազդեցության, ինչպես նաև բնակչության բարեկեցության կենսամակարդակի բարձրացմանը, հաղորդում է բրիտանական Financial Times-ը:

Նոր ընկերության՝ Doha Global Investment Company-ի բիզնեսի կեսը կպատկանի պետությանը, մյուս կեսը՝ մասնավոր սեկտորին: Այն կգրանցվի Դոհայի ֆոնդային բորսայում և ներդրումների կանի բոլոր դասերի ակտիվներում: «Մենք ներդրումներ կատարելու հնարավորություններ ենք փնտրելու տնտեսության բոլոր ոլորտներում և աշխարհի տարբեր երկրներում»,-ասել է $12 մլրդ Qatar Holding ներդրումային հիմնադրամի փոխնախագահ Հուսեյն ալ Աբդալլահը: Նոր ընկերության կապիտալի ներդրումների կեսը կկատարի հենց Qatar Holding-ը:

Սկզբնապես ակտիվների ծավալը կկազմի $6,5 մլրդ, որը այնուհետ կհասցվի մինչև 12 մլրդ-ի: Սկզբնապես Qatar Holding-ը կներդնի $3,5 մլրդ:  $2,5 մլրդ կներդնեն երկրի ինստիտուցիոնալ ներդրողները, և $500 մլն՝ կատարցի փոքր ներդրողները:

Գազի հսկայական պաշարաներ ունեցող Կատարը ներդրումների մեծ մասը կատարում է երկրից սահմաններից դուրս: 2007թ. ճգնաժամից հետո Դոհան արևմտյան մի շարք երկրներում բավական հեղինակավոր ակտիվներ և հայտնի ընկերությունների  բաժնետոմսեր է ձեռք բերել:

Այսպես՝ Qatar Holding-ը բաժնեմասեր ունի շվեյցարական UBS, բրիտանական Barclays բանկերում, ֆրանսիական լեռնամետաղագործական մի շարք ընկերություներում: Կատարին է պատկանում նաև Լոնդոնի հայտնի Harrods առևտրի տունը:   

Օրերս նաև հայտնի է դարձել, որ Կատարը մտադիր է $3-3,5 մլրդ ներդնել ռուսական «ՎՏԲ» բանկում:

Երկրի իշխանությունները գազի արտադրությունից և արտահանումից ստացվող գումարների մի զգալի մասը ուղղորդում են նաև բյուջետային աշխատակցիների աշխատավարձերի բարձրացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում