Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է. փաստաբան

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է. փաստաբան

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունն ապօրինի է․ նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսին ասաց կալանավորված գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Վարդևանյանի խոսքով՝ վճռաբեկ դատարանից ելքագրվել է 2025-ի նոյեմբերի 13-ի գրություն, որը ստացվել է 2025-ի նոյեմբերի 14-ին․ «Քննչական կոմիտեի 53 քննիչից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է վճռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և անել միջնորդությունը»։

Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը ասաց, որ «նախաքննության ընթացքում փողերի լվացման դրվագը չի ապացուցվել։ Աբսուրդ է այդ դրվագով Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելը»։

Հինգ ամիս անազատության մեջ գտնվող գործարարը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 14-ին մերժել է պաշտպանների բողոքը և կալանքի որոշումն անփոփոխ թողել։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ երկարաձգելու Կարապետյանի կալանքը:

Փաստաբանների խոսքով՝ կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկեն նաև Վճռաբեկ դատարանում։ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում։

Սամվել Կարապետյանին հունիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում