Գլխավոր Լրահոս

2012թ. Credit Agricole-ը ռեկորդային €6,47 մլրդ վնաս է կրել

2012թ. Credit Agricole-ը ռեկորդային €6,47 մլրդ վնաս է կրել

2012թ. ֆրանսիական խոշորագույն բանկերից մեկի՝ Credit Agricole-ի զուտ վնասը կազմել է €6,47 մլրդ, որը բանկի 119-ամյա պատամության մեջ ռեկորդ է: Բանկի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վնասի հիմնական մասը՝ €3,98 մլրդ-ը, արձանգարվել է անցած տարվա 4-րդ եռամսյակում:

Վնասի €2,67 մլրդ-ը բաժին է ընկել ակտիվների դուրսգրմանը և պարտքի վերագնահատմանը: Եվս €838 մլն բանկը կորցրել է Հունաստանի իր ակտիվի՝ Emporiki պատճառով:  Այսպես՝ 2012թ. հոկտեմբերին ֆրանսիացիները Emporiki-ն խորհրդանշական €1-ով հունական Alpha Bank-ին հանձնելու շուրջ փոխհամաձայնություն էին ձեռք բերել: Credit Agricole-ը Emporiki-ում ներդրում էր կատարել 2006թ., սակայն այն այս ժամանակահատվածում շարունակել է վնասաբեր մնալ:

Credit Agricole-ի բաժնետերերին ռեկորդային վնասի պատճառով 2012-ի համար շահութաբաժիններ չի վճարի, ինչպես  2011-ին, երբ բանկի վնասները կազմել էին €1,47 մլրդ:

Եվրոպական մի շարք բանկերի ավելի վաղ հրապարակած տարեկան հաշվետվությունները ևս վկայում են նրանց կրած զգալի վնասների մասին: Այսպես՝ շվեյցարական UBS-ի տարեկան վնասը կազմել է €2,03 մլրդ, Deutsche Bank-ի շահույթը նվազել է 85%-ով՝ մինչև €665 մլն: 

ԱՄՆ–ի բանկերին հաջողվել է 2012թ. ավելացնել շահույթները 2011թ. կրած զգալի վնասներից հետո: Այսպես՝ Bank of America-ի զուտ շահույթը աճել է 32%-ով՝ մինչև $2,76, JP Morgan-ինը՝ 12%-ով՝ մինչև $21,3 մլրդ, $Wells Fargo-ինը՝19%-ով մինչև $18,9մլրդ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում