Գլխավոր Լրահոս

Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքում գտնվող փախստականների ճամբարին․ առնվազն 13 մարդ է զոհվել

Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքում գտնվող փախստականների ճամբարին․ առնվազն 13 մարդ է զոհվել

Իսրայելի օդային հարձակման հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Պաղեստինի փախստականների ճամբարում առնվազն 13 մարդ է զոհվել, հայտնում է AlJazeera-ն։

Իսրայելը հայտարարել է, թե թիրախավորել է պաղեստինյան զինված խմբավորում «Համասի» այն անդամներին, որոնք, ինչպես պնդում է իսրայելական կողմը, գործել են ճամբարում գտնվող մարզավարժական կենտրոնում։

«Երբ ասում ենք, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր հյուսիսային սահմանին, նկատի ունենք տարածաշրջանում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումները։ Մենք շարունակելու ենք ուժային գործողություններ իրականացնել՝ կանխելու Համասի փորձերը ամրապնդվել Լիբանանում և վերացնելու այն տարրերին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը»,- իր հայտարարությունում նշել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Ադրեեն։ 

«Համասը» հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք որակելով «կեղծիք» և ընդգծելով, որ կազմակերպությունը Լիբանանի փախստականային ճամբարներում ուսումնական կենտրոններ չունի։

«Սիոնիստական ռմբահարումը դաժան ագրեսիա էր մեր անմեղ պաղեստինյան ժողովրդի և Լիբանանի ինքնիշխանության դեմ»,– նշված է խմբավորման հայտարարության մեջ։

Բախօրեին Լիբանանը հայտարարել էր, որ երկրի հարավում մեքենաների վրա Իսրայելի այլ հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել։

2023-ի հոկտեմբերից, երբ Իսրայելը սկսեց ցեղասպանական գործողությունները Գազայում՝ Համասի կողմից հարավային Իսրայելի վրա իրականացված հարձակման հետևանքով, երկիրը Լիբանանում մի քանի անգամ սպանել է պաղեստինյան խմբավորումների, այդ թվում՝ «Համասի» պաշտոնյաների։

2023-ի հոկտեմբերից ի վեր Իսրայելի կողմից Գազայի դեմ ցեղասպանական գործողությունները խլել է առնվազն 68,527 մարդու կյանք և վիրավորել 170,395-ին։ 2023-ի հոկտեմբերի 7-ին Համասի գլխավորած հարձակումների ժամանակ Իսրայելում սպանվել է ընդհանուր առմամբ 1,139 մարդ, իսկ մոտ 200-ը գերի են վերցվել։

Հրադադարի պայմանագիրը, որը ձևավորվել է Թրամփի ներկայացրած 20 կետանոց խաղաղության պլանի հիման վրա, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի առավոտյան։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում