Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը: Հայտնում է ԱԱԾ-ն։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։ Ուղեկալները հագեցած են սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
Civilnet











