Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Արարատ գյուղի եկեղեցում պատարագի մասնակցեց

Փաշինյանը Արարատ գյուղի եկեղեցում պատարագի մասնակցեց

Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում մասնակցեց պատարագի։

Պատարագին մասնակցում են նաև Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հռչակած հոգևոր նորոգման շրջանակներում ամեն կիրակի պատարագների է գնում։ Այդ ամենն սկսվեց, երբ Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին Տեր Արամ քահանային (աշխարհիկ անունը՝ Ստեփան Ասատրյան) կարգալույծ հռչակեց։ Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քահանային կարգալույծ է արել այն հիմնավորմամբ, որ նա դրժել է հնազանդության ուխտը, «իր հայտարարություններով վարկաբեկում է եկեղեցին ու ծառայակիցներին», վերջին մեկ ամսում պատարագներ է անում՝ շրջանցելով Վեհափառի ու թեմի առաջնորդի հիշատակության հատվածները։

Կարգալույց լինելուց հետո Ստեփան Ասատրյանը շարունակեց մնալ Հովհաննավանքում և պատարագներ մատուցել, Փաշինյանը մի քանի անգամ մասնակցեց կարգալույծ քահանայի մատուցած պատարագին։ 

Նախորդ կիրակի Փաշինյանը պատարագի մասնակցեց Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում