Գլխավոր Լրահոս

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 24-ից 25-ը հանրապետությունում բացահայտվել է 160 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:


- 83 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
- 7 դեպք՝ խարդախության,
- 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դրամական միջոցների մաքսանենգության, սուտ մատնության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում