Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները, հորդորում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։ Հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը։
Համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ՆԳՆ փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Գեղարքունիքում և Տավուշում չորրորդ օրն է` շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։
Civilnet











