Գլխավոր Լրահոս

Հայաստանում «Լիդլ» չի գործում, սակայն նվերներ է «խոստանում». կեղծ խաղարկություններ

Հայաստանում «Լիդլ» չի գործում, սակայն նվերներ է «խոստանում». կեղծ խաղարկություններ

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Քարֆուր» և «Լիդլ» (Lidl) սուպերմարկետների անունից՝ խաղարկությունների և նվերների վերաբերյալ։

«Այս տարի Սուրբ Ծնունդը նշելու համար մենք ունենք հատուկ տուփ՝ լի բազմաթիվ նվերներով։ Ընտրեք ձեր հաջողության տուփը»,- նշված է «Քարֆուրի» անունից տարածվող գրառման մեջ։

«Լիդլ» սուպերմարկետների ցանցի անունից, որը Հայաստանում առհասարակ չի գործում, տարածվող գրառումները ևս խոստանում են նվերներ՝ ընդամենը օգտատիրոջ ծննդյան ամիսը գրելու դիմաց։

Իրականում սրանք խաբեություններ են, որոնց միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները։ 

Նորաստեղծ էջերը բացառապես նվերների և խաղարկությունների մասին են

«Քարֆուր» սուպերմարկետների ցանցի անունից գրառումները տարածվում են «Carrfour.fans» և «Carrfour.fans․» անվանումներով ֆեյսբուքյան էջերով։ Միմյանցից ընդամենը մեկ նիշով տարբերվող այս էջերից «Carrfour.fans»-ը ստեղծվել է սեպտեմբերի 30-ին, իսկ «Carrfour.fans․»-ը՝ հոկտեմբերի 17-ին։ Երկու էջերի դեպքում էլ գրառումները բացառապես խաղարկությունների և նվերների մասին են։

Էկրանապատկերը՝ «Քարֆուր»-ի անունից կեղծ գրառումներ տարածող էջերից

Իսկ «Լիդլ» սուպերմարկետների ցանցի անունից գրառումը տարածվում է հոկտեմբերի 24-ին ստեղծված «Lidl.fans» ֆեյսբուքյան էջով։ Այս դեպքում ևս նվերի վերաբերյալ գրառումը էջի միակ ակտիվությունն է։

Ո՞րն է այս էջերի իրական նպատակը

«Քարֆուր» և «Լիդլ» սուպերմարկետների անունից տարածվող գրառումները մեկնաբանելուց հետո երկու դեպքում էլ օգտատերերից պահանջվում է տարածել այդ գրառումները ֆեյսբուքյան խմբերում՝ ապահովելու համար այդ հրապարակումների մեծ տեսանելիությունը։

Էկրանապատկերը՝ կեղծ ֆեյսբուքյան էջերի հետ նամակագրությունից

Առաջին դեպքը չէ, երբ կեղծ գրառումներ են տարածվում տարբեր սուպերմարկետների անունից։ #CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է «Քարֆուր»-ի անունից տարածված կեղծ գրառումներին։

Բոլոր դեպքերում սխեման նույնն է․ նախ պահանջում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ բարձրացնելով դրա դիտելիությունը, ապա ուղարկում են տվյալներ կորզող ֆիշինգային կայքի կամ վնասաբեր ծրագրեր պարունակող կայքի հղում։

Հայտնի չէ, թե որտեղից են կառավարվում այս էջերը, սակայն այս դեպքում նույնիսկ հաշվի չի առնվել այն, որ գերմանական «Լիդլ» սուպերմարկետների ցանցը Հայաստանում ընդհանրապես չի գործում։

Այսպիսով, «Քարֆուր» և «Լիդլ» սուպերմարկետների անունից տարածվող խաղարկությունների ու նվերների վերաբերյալ հրապարակումները կեղծ են։ Դրանց նպատակն է մոլորեցնել օգտատերերին՝ փորձելով կորզել նրանց անձնական, բանկային տվյալները կամ տարածել վնասաբեր ծրագրեր։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում