Տավուշի մարզում նոյեմբերի 26-ին հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, սերժանտ Տարոն Սիմոնյանը, հայտնում է ՆԳՆ-ն։
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
Civilnet











