Գլխավոր Լրահոս

Սպիտակ տան մոտակայքում զինված հարձակում է էղել

Սպիտակ տան մոտակայքում զինված հարձակում է էղել

Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տանից երկու թաղամաս հեռավորության վրա, չորեքշաբթի օրը զինված տղամարդը կրակել է Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի երկու զինծառայողի վրա՝ պատճառելով նրանց կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։ 

Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողը միայնակ է գործել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային գվարդիականները վնասազերծել են կասկածյալին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը միջադեպի պահին Ֆլորիդայում էր, հայտարարել է, որ ենթադրյալ հարձակվողն Աֆղանստանի քաղաքացի է, ով ԱՄՆ է մուտք գործել 2021-ի սեպտեմբերին։ Նա նշել է, որ իր վարչակազմը կապահովի, որպեսզի կասկածյալը «վճարի հնարավոր ամենախիստ գինը»՝ գործողությունը որակելով որպես «չարիք, ատելություն և ահաբեկչություն»։ 

ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտնել է, որ անվտանգության ստուգումների վերանայման ընթացքում դադարեցրել է բոլոր աֆղանական միգրացիոն դիմումների մշակումն ու ընդունումը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում