Գլխավոր Լրահոս

New York Times-ը վաճառում է Boston Globe-ը

New York Times-ը վաճառում է Boston Globe-ը

Ամերիկյան New York Times մեդիաընկերությունը արդեն երկրորդ անգամ վաճառքի է հանել իր New England Media Group ստորաբաժանումը, որում ընդգրկված են Boston Globe և Worcester Telegram & Gazette պարբերականները: Ընկերությունը մտադիր է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել իր ամենահայտնի բրնեդի՝ New York Times թեթրի տպագրության ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Մեդիանկերությունը Boston Globe-ը $1,1 մլրդ-ով գնել է 1993թ: Փորձագետները ներկայում այն $150 մլն են գնահատում: Վերջին տարիներին նրա հասույթը New York Times-ի հասույթի համեմատ մի քանի անգամ ավելի շատ է կրճատվել: Այսպես՝ 2012թ. New England Media Group-ի հասույթը կրճատվել է 0,8%-ով՝ մինչև $394,7  մլն: Անցած տարի New York Times-ի հասույթը աճել է 2,6%-ով մինչև $1,6 մլրդ:

Reuters-ի Boston Globe-ի վաճառքի փորձը համարում է New York Times-ի նոր գլխավոր տնօրեն Մարկ Թոմպսոնի առաջին  լուրջ որոշումը, որն այս պաշտոնում է 2012թ. նոյեմբերից: Նախորդ անգամ Boston Globe-ը փորձ է արվել վաճառվել 2009թ., սակայն որոշումը չեղյալ էր հայտարարվել, քանի որ Globe-ի արհմիությունները համաձայնել են զիջումների գնալ և կրճատել ծախսերը:

2012թ. հունվարին New York Times-ը վաճառել է իր Regional Media Group ստորաբաժանումը, որում ընդգրկված է 16 պարբերական՝ $143 մլն ընդհանուր արժեքով: Այս գործարքը ընկերությանը հնարավորություն է տվել 2012թ. 4-րդ եռամսյակում երեք անգամ ավելացնել իր զուտ շահույթը՝ մինչև $177 մլն:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում