Ռուսաստանի հարավային շրջանի Ռազմական դատարանը 2022-ի Ղրիմի կամուրջը պայթեցնելու մեջ մեղադրվող ութ անձի դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նրանց թվում հայեր կան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանական խումբը մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Դատավճռի հրապարակումից հետո մեղադրյալներից մեկի փաստաբանը լրագրողներին ասել է. «Մենք կբողոքարկենք։ Մեզ գործնականում ոչ մի հնարավորություն չի տրվել ապացուցելու մեր անմեղությունը», - ասել է փաստաբանը։
Դատարանը նաև պարտավորեցրել է ութ մեղադրյալներին վճարել 7 մլրդ ռուբլի փոխհատուցում ահաբեկչական հարձակումից տուժած ընկերություններին և անհատներին։
Դատարանը պարզել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջին տեղակալ Վասիլ Մալյուկը և անհայտ անձինք ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ, որի մեջ են մտել մեղադրյալները և այլ անձինք՝ 2022-ին Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակումն իրականացնելու համար:
Civilnet











